Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 688-ով
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 688-ով: 13 մարդ մահացել է: Ըստ StopCov պաշտոնական կայքի` համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում գրանցվել է վարակման ընդհանուր 259.897 դեպք:
Անցած 24 ժամվա ընթացքում 788 մարդ լքել քովիդ կլինիկաները, իսկ համավարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 251.077 հիվանդ: Մահացել է 3221 մարդ:
Վերջին օրվա ընթացքում անցկացվել է 15 792 թեստ, այդ թվում` 9579 հակագենի եւ 6213 ՊՇՌ թեստ:
487 մարդ ներկայումս գտնվում է կարանտինում, 2384-ը` հիվանդանոցներում, 292-ը` քովիդ հյուրանոցներում: