Hollyboob. Լոս Անջելեսում 6 մարդ է ձերբակալվել հանրահայտ Hollywood ցուցանակի տառերը փոխելու համար (լուսանկարներ)
Լոս Անջելես քաղաքում հանրահայտ Hollywood ցուցանակը Hollyboob (boob-կուրծք) գրությամբ փոխելու համար ձերբակալվել է 6 մարդ, գրում է Fox News-ը։
Նշվում է, որ նախօրեին ոստիկանական ուղղաթիռը նկատել է ցուցանակի գրությունը փոխող հինգ տղամարդու և մեկ կնոջ, որոնք ձերբակալվել են։
Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը նշել է, որ միջադեպը չի կարող վանդալիզմ դիտարկվել, քանի որ ցուցանակը չի վնասվել՝ հավելելով, որ «արգելված տարածք մուտք գործելու համար» 6 քաղաքացիների նկատմամբ մեղադրանք կառաջադրվի։
Ավելի ուշ ձերբակալվածերից մեկը հայտնել է՝ ցուցանակի գրությունը ցանկացել են փոխել՝ կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով։
Բացի այդ, պարբերականը հայտնում է, որ ոստիկանությունը մի քանի օր, հնարավոր է՝ մի քանի շաբաթ, կուժեղացնի տարածքի հսկողությունը։