Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 240-ով
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 240-ով: Մահացել է 16 մարդ:
Պաշտոնական StopCov կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 258 351 դեպք:
Միաժամանակ վերջին 24 ժամում կովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 681 մարդ, համավարակի սկզբից ի վեր ապաքինվել է 249 709 պացիենտ: Մահացել է 3 194-ը:
Մեկ օրում կատարվել է 9 056 թեստ, այդ թվում՝ 5 490-ը հակագեների ստուգման եւ 3 566 ՊՇՌ թեստեր:
Ներկայումս կարանտինի մեջ է 474 մարդ, ստացիոնարներում՝ 2 676, կովիդ-հյուրանոցներում՝ 268: