Ռուսական կողմի միջնորդությամբ եւ ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ. Տիգրան Ավինյան
Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ։
Այսօր նաեւ գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,- գրել է նա։