Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ...

Սպանել ստրուկին. Արա Նռանյանի հոդվածը

Yerkir.am-ը ներկայացրել է ՀՅԴ անդամ Արա Նռանյանի՝ «Սպանել ստրուկին» հոդվածը, որը տպագրվել է «Դրոշակ»-ի այս տարվա առաջին համարում:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

Երկու Հայաստանների պայքարը

Հայաստանում գործադրված ինքնաոչնչացման մեխանիզմն օրեցօր թափ է առնում: Բավական է նայել գործընթացի վեկտորին և տեղի ունեցող իրադարձությունների արագացմանը, որպեսզի հասկանանք, թե ուր է այս ամենը տանում: Հատկապես պատերազմը սրեց այն բոլոր խնդիրները, որոնց բազմիցս անդրադարձել ենք` սկսած պետական կառավարումից, արտաքին ու ներքին քաղաքականությունից մինչև վերնախավերի և իշխանության ձևավորում:

Ժամանակակից հայ հասարակությունը չունի միասնական ընկալում, որը թույլ կտար լուծել այդ խնդիրները. այն բաժանված է երկու մասի, ինչի հետևանքով ունենք երկու Հայաստան: Գիտակից ու արժանապատիվ քաղաքացիները հասկանում են, որ հասել ենք պետականության ոչնչացման այն կետին, որից հետո հայ ազգի ինքնության կորուստն է:Այդ մարդիկ ունեն մեղքի զգացում, եթե նույնիսկ ուղղակիորեն մեղավոր չեն, ունեն պատասխանատվության զգացում երկրի և սերունդների առջև, թեև չեն զբաղեցնում որևէ պետական պաշտոն: Բայց նրանք պատրաստ են հասկանալու սխալները և փորձելու շտկել դրանք:

Ժողովրդի մյուս հատվածը կարծես ապրում է բոլորովին այլ հարթությունում և ընդհանրապես չի պատկերացնում իրեն սպասվող ոչ հեռու ապագան: Ինչո՞ւ:

«Իմաստուն» ժողովրդի առասպելը

«Ժողովուրդն իմաստուն է». պարբերաբար կրկնվող այս միտքն ամենամեծ կեղծիքներից է, որը տեղ է գտել մեր հասարակության մեջ: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ժողովրդին կրթելու, առաջադիմական ու պետականամետ դարձնելու փոխարեն քծնում էին: Իր կյանքի ընթացքում հազարավոր գրքեր կարդացած մտավորականը ոչ տառաճանաչին անվանում էր իմաստուն, որպեսզի արժանանա կիսագրագետ զանգվածի սիրուն և մեծարանքին:

Բայց ժողովուրդը նույնպես սիրում է քծնել ինքն իրեն՝ մեծարելով ու գովաբանելով սեփական ունակությունները և ինքն իրեն օժտելով գերբնական ու առասպելական հատկություններով։ Դրան գումարվեցին «հպարտություն»-ն ու «դուխով»-ը`խախտելով հասարակական բոլոր սահմանները, քանդելով ավանդական դաստիարակության ու արժեքային համակարգի հենասյուները, վարկաբեկելով պետությունը և պետական ինստիտուտները, մտցնելով ներսոցիալական ագրեսիվություն և անհանդուրժողականություն:

Եվ այժմ չպետք է զարմանալ այն ողբերգության վրա, որի ականատեսը լինելու դժբախտությունն ունենք բոլորս: «Ժողովուրդն իմաստուն է» կամ «Ժողովուրդը չի սխալվում» կեղծիքը հասարակության մեջ ձևավորել է անպատասխանատու, անսկզբունքային, ամբարտավան, սեփական թերացումներն ընդունելու անընդունակ, ինքնասիրահարված մի բազմություն, որը ճնշում է հայ ազգի էությունն ու առողջ քննադատական միտքը:

Որպես հավաքականություն, թույլ են տրվում բազմաթիվ սխալներ, գործվում են մեղքեր, նույնիսկ հանցագործություններ, սակայն դրանք խոստովանելու մշակույթն այդպես էլ չի ձևավորվում: Յուրաքանչյուրի համար մեղավոր են բոլորը, հաճախ` կոնկրետ անձինք, սակայն ոչ ինքը:

Եվ ի՞նչն էր, ի վերջո, ժողովրդի «իմաստության» արդյունքը կամ «հպարտության» առիթը` անբարոյական անգրագետների և «պատահական» անձանց իշխանության բերե՞լը, հազարավոր երիտասարդների սպա՞նդը` հանուն կապիտուլյացիան հասարակությանը սահուն կերպով հրամցնելու, թե՞ հայրենիքի տարածքների հանձնումը թշնամուն:

Ցանկացած մարդ ունի սխալվելու իրավունք, սակայն սխալը չընդունելն ու չշտկելը դարձնում է նրան աղետի համահեղինակ ու մեղավոր:

Կարծիք ունենալու իրավունքը և պատմության դատը

Այս քծնանքի ու կեղծ մեծարանքի հետևանքն է, որ անաստված անբարոյականը իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնելու Վեհափառի, ծույլ անգրագետը` կրթված ու փորձառու մարդու, թրքասերը` հայ գեներալի, անհայրենիք ապազգայինը` Դաշնակցության, պետությանը որևէ օգուտ չտվածը` հայրենիքին ազնվորեն ծառայողի, սուտասան ավազակը` արժանավոր քաղաքացու մասին:

Կարծիք ունենալու իրավունք ունեն բոլորը, բայց կարծիք արտահայտելու իրավունքը հարկավոր է վաստակել:

Ձևավորվել է խայտառակ աղմկոտ միջավայր, որտեղ կորչում են բանական խոսքն ու ճշմարտությունը:

Նման հասարակության ձևավորումը պատահական չէր. դա Հայաստանի ոչնչացման ծրագրի բաղկացուցիչ մասն էր: Քանի որ պետությունը քանդելու ամենաարդյունավետ ձևը ինքնաոչնչացումն է, Հայաստանի կազմաքանդումն իրականացվեց ներսից: Եվ եթե այսօր շատերին թվում է, թե իրենց կեղծիքն է մնալու պատմության մեջ, ապա մոլորության մեջ են:

Մեկ դար հետո սերունդները չեն հիշելու այն հիմարությունները, որոնցով մինչ օրս սնվում են ժամանակակիցները: Պատմությունը գրվում է այլ չափանիշներով, որի էջերում կարձանագրվի մոտավորապես հետևյալը.«1988թ. Արցախյան շարժումը, փախստականների առկայության, երկրաշարժի, շրջափակման, բազմաթիվ զրկանքների ու սոսկալի ճգնաժամի միջով անցնելով, կերտեց 1994 թվականի հաղթանակը, և ստորագրվեց եռակողմ զինադադարը: ՀՀ առաջին նախագահի օրոք ազատագրվեց Արցախը, երկրորդ և երրորդ նախագահների օրոք պահպանվեցին խաղաղությունը, կայունությունը և Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականությունը, իսկ չորրորդ իշխանության օրոք հաղթանակած պետությունը պարտվեց, ստորագրվեց կապիտուլյացիա, իսկ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն կորցրին իրենց տարածքները»:

Այսինքն` 1988 թվականի սերունդը ոտքի կանգնեց և դարեր անց ազատագրեց հայրենիքի մի հատվածը, իսկ 2018 թվականի սերունդը ոտքի կանգնեց ու ընդամենը 2.5 տարի անց Հայաստանի համար ստեղծեց ավելի ծանր վիճակ, քան 1988 թվականին էր` հարցականի տակ դնելով ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգությունն ու ապագան:

Հայաստանն այժմ ավելի խոցելի է, քան երբևէ: Մեր բնակչության անվտանգությունը անկախության շրջանի ամենացածր մակարդակի վրա է, և մեծագույն ջանքեր են անհրաժեշտ` երեք միլիոն բնակչության խաղաղ զարգացումն ու հեռանկարն ապահովելու համար:

Սա է իրականությունը, և յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն ստանձնի այս ամենի համար:

Պետք է հրաժարվել ինքնասիրահարված, դատարկ ու մեծամիտ կեցվածքից և անսխալականության բարդույթից, հակառակ դեպքում սա իսկապես կլինի մեր հայրենիքի մայրամուտը:

Պայքար հանուն հայրենիք ունենալու

Իսկ ո՞րն է այս երկու Հայաստանների հակադրության առարկան: Այս երկու տեսակի Հայաստանների միջև ընթացող պայքարը կռիվ է Հայաստան ունենալու ու հայ մնալու և ստրկանալու ու թրքահպատակ դառնալու միջև: Այս երկու հատվածների միջև փոխզիջում լինել չի կարող: Պատահական չէ, որ բազմաթիվ մարդիկ իրենց անվանում են նախկինում ստրկացած: Եթե այդպես է, ապա տեղին է հիշել, որ Հին Հունաստանում ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված էին նաև նախկին ստրուկները. հոգու ազատությունն ու արժանապատվությունը պայմանավորված չեն նյութական կամ ֆիզիկական հանգամանքներով:

Իսկ սպասվող հեռանկարը հստակ է: Եթե շարունակվի իրադարձությունների այսպիսի ընթացքը, ապա առաջիկայում Հայաստանը փաստացի դառնալու է թուրք զբոսաշրջիկների հաճույքները բավարարելու համար մի տարածք, որտեղ մարդիկ կարող են մոռանալ կրթության, գիտության, մշակույթի կամ արժանապատիվ աշխատանքի մասին, և նրանց միակ խնդիրը լինելու է թուրքին ծառայելը: Սեփական կյանքը փրկելու համար նրանք հրաժարվելու են ազգի պատմությունից, կրոնից, պահանջատիրությունից, արժանապատվությունից և նույնիսկ ազգանունից: Ոմանք կդառնան ենիչերիներ և մի քանի հազար դրամ ավել աշխատավարձի դիմաց ավելի «համոզիչ» կերպով կճնշեն բողոքի ձայները: Իսկ նոր դասագրքերից կպարզվի, որ մի բուռ հայերն են կոտորել հարյուր միլիոնանոց թյուրք էթնոսին...

Բազմաթիվ քաղաքացիներ լքելու են հայրենիքը` դառնալով հավերժ քոչվոր և անհայրենիք փախստական, մնացածներն ապրելու են վախի մթնոլորտում, ինչպես հայերը` Կոստանդնուպոլսում: Սփյուռքում հայերը քայլելու են գլխիկոր, վիրավորված, ստորացված ու արհամարհված, և նրանց հետևից քմծիծաղելու են օտարազգիները: Իսկ երկրի տարածքից մնալու է այնքան, որքան թույլ կտա թշնամին: Եվ այս ամենը չափազանցություն չէ: Տարբեր առիթներով այս վտանգի մասին ակնարկել ենք, բայց ժամանակն է ավելի բաց խոսելու: Շատ կարճ ժամանակում կարծես մոռանալով ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը, «Ճանաչում և հատուցում»-ը, արցախյան պահանջատիրությունը, հայ երիտասարդ սպայի կացնահարումը, հայ զինվորների խոշտանգումները, թուրքերի կողմից էթնիկ զտումները և հայոց հայրենիքի զավթումը`ոմանք անցել են թուրքերի հետ միասին դասագրքերի կազմմանը և հաշտեցմանը, օտարի հողում տներ կառուցելու մասին զառանցելուն, թուրքերի (և ադրբեջանցիների) հետ համերաշխ ապրելու, թուրքերին ծառայելու պատրաստակամությանը և թրքահաճո այլ թեզերի: Իսկ հայրենիքի կորստին, հազարավոր զոհերին, վտանգված սահմաններին և օտարների կողմից մեր տարածքների նկատմամբ հավակնություններին շատ հեշտ սովորեցինք, կարծես այդպես էլ պետք է լիներ: Պատերազմից ու թուրքական ապրանքների ներմուծման արգելքից շատ կարճ ժամանակ անց հասանք սահմանները բացելու և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրատնտեսական և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տրամադրվածությանը: Ապշել կարելի է, թե ոմանք որքան հեշտ հաշտվեցին պարտության հետ:

Տարածաշրջանում պետք է լիներ կա՛մ փոխզիջում և փոխադարձաբար միմյանց շահերը հարգելով, համբերատար քայլերով խաղաղության հաստատում, կա՛մ մեկի ջախջախում և մյուսի թելադրանքով տարածաշրջանի վերաձևում: Ուժերի հավասարակշռության խախտման պայմաններում պետք է գործեր երկրորդ սցենարը: Դա ոչ միայն տեղի ունեցավ, այլև Հայաստանում ոմանց կողմից ընդունվեց որպես օրինաչափ լուծում:

Մենք իրավունք չունենք լռելու և չխոսելու առաջիկա ողբերգական հեռանկարի մասին, դեպի ուր գնում է Հայաստանը:

Այսօր պայքարը հասարակության երկու տեսակների միջև է: Հասարակության արժանապատիվ հատվածը պետք է հաղթի մյուս հատվածի մեջ նստած ստրուկին`հանուն թե՛ ամբողջ պետության, թե՛ հենց այդ ստրկամիտ ու էությամբ ապազգային հատվածի երեխաների ապագայի:

Առողջացում` ճշմարտությունն ասելու միջոցով

Քաղաքական և հասարակական գործիչներն ու մտավորականները պետք է ասեն ցավալի ճշմարտությունը: Առողջացումն անցնում է բացառապես ախտորոշում կատարելու, անցյալի դասերը քաղելու և ճշմարտությունն ասելու միջոցով:

Ապագա Հայաստանը պետք է մերժի կեղծիքն ու քծնանքը: Այն պետք է հիմնված լինի ճշմարտության, արդար ու շիտակ խոսքի վրա: Իսկ դրան հասնելու համար ճշմարտությունը պետք է ասել արդեն այսօր: Այն կարող է լինել տհաճ, նույնիսկ դաժան, բայց դա միակ ճանապարհն է մեր հասարակության ներքին առողջացման համար:

2018 թ. գարնանը Հանրապետության հրապարակը կամ հոկտեմբերին Ազգային ժողովը պաշարողները նույնպես կրում են 2020 թ. ողբերգության պատասխանատվությունը: Սա պետք է հստակ ասվի և գիտակցվի: Այս պատմական մեղքից կա միայն մեկ ելք` ապաշխարել, ընդունել սխալները և գործել դրանք շտկելու ուղղությամբ:

Իրենց հերթին մեղքի սեփական բաժինը պետք է ընդունեն նաև նրանք, որոնց պատճառով հնարավոր եղավ 2018 թվականը: Մեծագույն հանցանք կլինի համարել, որ բավական է միայն հեռացնել այս պահին իշխանության պաշտոնները զբաղեցնողներին, իսկ մինչև 2018 թ. գարունը ամեն ինչ նորմալ էր: Ո՛չ, նորմալ չէր:

Երեք անհրաժեշտ պայմանները

Հայաստանին այսօր միաժամանակ անհրաժեշտ է երեք պայման.

1. Գրագետ կառավարություն, որը, աշխատելով ոսկերչական ճշգրտությամբ, քաղաքական հասունությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով, ունակ կլինի կառուցելու նոր մոդելի իրական պետություն:

2. Տասը տարվա խաղաղ ժամանակահատված` պետական շինարարության համար:

3. Զուսպ, օրինապաշտ, համեստ և համբերատար հասարակություն:

Երեքն էլ չունենք: Բայց այլընտրանք էլ չունենք: Պետք է ամեն ինչ արվի ունենալու համար, հակառակ դեպքում իսկապես կթերթենք մեր պատմության վերջին էջը:

Հայաստան պետության հզորացման այլընտրանքը միայն մեկն է` մեր տներում, մեր քաղաքներում ապրելու են թուրքերը...

Հայաստանը պետք է կառուցի նոր պետություն` քաղաքական ու իրավական նոր համակարգերով, նոր պետական կառավարմամբ, նոր գաղափարախոսությամբ ու մտածելակերպով, նոր հասարակական հարաբերություններով ու արժեքային համակարգով, նորովի կառուցի հարաբերություններն այլ երկրների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Սփյուռքի հետ, մշակի և կենսագործի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ռազմավարություն, կազմավորի նոր տիպի զինված ուժեր ու իրավապահ համակարգ և այլն: Այս ամենը առջևում է: Նոր տիպի պետություն կառուցելու մասին շատ ենք խոսել և դեռ կխոսենք:

Իսկ առայժմ անհրաժեշտ է սպանել մարդկանց մեջ նստած` ստամոքսի ռեֆլեքսով ապրող ստրուկին: Ամեն գնով: Նժարին հայոց պետականությունն է և ազգի գոյությունը: Այս գործընթացում,արդեն ներկայացված պատճառներով, չպետք է ակնկալել ողջ հանրության մասնակցությունը: Կեղծիքի մեջ ապրող հասարակությունը անառողջ քաղաքական համակարգի պայմաններում չի կարող կատարել հասուն ընտրություն:

Հասարակության պատասխանատու հատվածը պետք է ստանձնի առաջիկա տարիների զարգացման և պետականաշինության առաքելությունը` հանրությանը ներկայացնելով ամբողջական ու հստակ ընկալելի ծրագիր և հետևողական լինելով այն իրագործելու հարցում:

Եթե կորցնենք մեր մեծ հայրենիքից մնացած այս փոքր պետականությունը, ապա հնարավոր է այլևս երբեք չկարողանանք ունենալ անկախ պետություն: Նույնիսկ հազար տարի հետո:

Ժամանակ դեռ ունենք: Քիչ, բայց ունենք:

դիտվել է 210 անգամ
Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan