Դատաստանի օրվա ժամացույցը ցույց է տալիս, որ մարդկությունը վտանգավոր աստիճանի մոտ է ապոկալիպսիսին
Դատաստանի օրվա խորհրդանշական ժամացույցը, որը մշակվել է գիտնականների կողմից՝ պարզելու համար, թե որքանով է մոտ մարդկությունը ապոկալիպսիսին, առաջվա պես վտանգավոր աստիճանի մոտ է աղետին՝ «կեսգիշերից» 100 վայրկյան պակաս։
Աշխարհի վերջի մասին ամենամյա կանխատեսումը հիմնված է այնպիսի սպառնալիքների վրա, ինչպիսիք են կորոնավիրուսը, կլիմայի փոփոխությունը եւ միջուկային աղետը, հայտնում է Bulletin of Atomic Scientists-ը: Պատմության մեջ առաջին անգամ սլաքները երկու րոպեով մոտեցել են կեսգիշերին:
«[Այս տարին] ցույց տվեց, թե որքանով երկրները եւ միջազգային համակարգը պատրաստ չեն եւ չեն ցանկանում պատշաճ կերպով հաղթահարել համաշխարհային արտակարգ իրավիճակները»:
«Հիմա մենք հայտնում ենք, թե որքանով է մոտ աշխարհը աղետին, վայրկյաններով, ոչ թե ժամերով կամ նույնիսկ րոպեներով: Սա Դատաստանի օրվան ամենամոտ ժամանակն է, որը երբեւէ եղել է Դատաստանի օրվա ժամամացույցի պատմության մեջ: Այժմ մենք բախվել ենք իրական արտակարգ իրավիճակի՝ աշխարհում բոլորովին անընդունելի իրավիճակ, որը վերացրել է սխալի կամ հետագա ձգձգման ցանկացած հնարավորություն»,- հավելել է խմբի նախագահ եւ գործադիր տնօրեն Ռեյչել Բրոնսոնը:
Դատաստանի օրվա ժամացույցը գործարկվել է 1947թ. «սառը պատերազմի» ժամանակ, երբ ժամացույցի սլաքները դրվել էին կեսգիշերից յոթ րոպե առաջ: