Սենեգալի հյուսիսում թռչունների արգելոցը փակել են պելիկանների խորհրդավոր մահից հետո
Սենեգալի հյուսիսում թռչունների արգելոցը փակվել է այցելությունների համար՝ առնվազն 750 պելիկանների խորհրդավոր մահից հետո, նախնական վերլուծությունը բացառել է թռչնագրիպը, հայտնում է AFP-ն:
Թռչունների ազգային «Ջուջ» արգելոցում պարեկները հունվարի 23-ին «740 երիտասարդ եւ 10 մեծահասակ» մահացած պելիկաններ են հայտնաբերել:
Պելիկանների դիակները եւ դրանց մնացորդները ոչնչացվել են, իսկ հանրության մուտքը, այդ թվում՝ այգու ջրային երթուղիներով, դադարեցվել է:
Թռչունների արգելոցը 1981 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում եւ Սենեգալի կանաչ զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկն է:
Իշխանություններն արդեն բացառել են թռչնագրիպը՝ որպես պելիկանների անսովոր մահվան հավանական պատճառ, քանի որ Սենեգալի արեւմտյան ֆերմայում վերջերս բռնկումը դադարեցվել է:
«Թռչնագրիպը ազդում է միայն հացահատիկային կեր օգտագործող թռչունների վրա: Բայց պելիկանները ձուկ են ուտում»,- AFP-ին ասել է ազգային պարկերի տնօրեն Բոկար Թիամը:
«Պետք է սպասել անալիզների արդյունքներին, որոնք հասանելի կլինեն չորս օրից»,- հավելել է նա: