Երևան, 28.Փետրվար.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
ՌԴ-ում մեկնարկել են «Սպուտնիկ Light» պատվաստա... Ստրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կ... Ապշած եմ մեր դիվանագետների վրա, որի հիմնական ... ԱՄՆ-ն առաջիկայում պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի... Նիկոլ Քիդմանն իր մանկությունից արխիվային լուս... «Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավ... Նիկոլ Փաշինյանը գեներալի կոչում տվող չի, գենե... Որևէ ազգ չէր հանդուրժի այնպիսի նվաստացում, խա... Այն, ինչը մենք իրականացնում էինք, մոտենում է ... Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի Անտարկտիդայում հսկայական սառցաբեկորը, որը չափ... Հրավիրյալ ջութակահար Ֆյոդոր Ռուդինը չեղարկել ... 1988թ.վայրագությունները ոչ միայն չբացառվեցին ... ՀՆԱ աճի ցուցանիշը 2020թ. ամենայն հավանականութ... Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ապօրինի բազ... Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազ... Երիտասարդին, ում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Քո ... Պետք է վերադառնան վերջին լայնածավալ պատերազմի... ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին... Հայաստան՝ այժմ ամենաարդիական հակամարտությունը... Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Եր... «Ազգ ... Բանակ ... եւ Միասնական հաղթանակ»․ Սո... Պուտինը հայտարարել է ՌԴ զինված ուժերի բացառիկ... Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղա... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 1,9 տ... ՀՀ տարածքում այսօրվանից ջերմաստիճանն աստիճանա... ՊՆ-ն Շուշիի ուղղության պատասխանատու հրամանատա... Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից... Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող... Վիճակագրական կոմիտեն հերքում է Փաշինյանին. ՀԴ... ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի... ԵԱՀԿ ԽՎ անդամ պետություն Ադրբեջանին պետք է ստ... Արթուր Ալեքսանյանի անակնկալ պարտությունը՝ տես... Ադրբեջանը գտնում է հայերի համար ցավոտ կետերը ... Ռուսաստանից պատերազմի համար օգնությունը յուրա... Գերիների, Արցախի կարգավիճակի եւ օտարերկրացինե... Բարձրաստիճան սպայական կազմը նախագահին պատմել ... Դանակահարություն Ազատության հրապարակում. մեկ ... Փոքրիկ Թամարան հոր կարոտն առնում է լուսանկարն... ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահը արձագանքել... Եվս մեկ գեներալ է միանում ԳՇ պահանջին. hrapar... Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ... Այվազյան. Ադրբեջանի վերածվելը ահաբեկչության օ... Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունք... «Ինտերֆաքս». Ծագումով Կովկասից հինգ անձի ձերբ... Ե՞րբ պետք է հասկանանք, որ Ղարաբաղը մեզ համար ... Գործ չանող, պետական փող ստացող դարմաեդի պես Ա... Կապանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով... Իր բնակարանից ոստիկանության Արաբկիրի բաժին բե... Ադրբեջանը պատերազմի ընթացքում դիտավորյալ թիրա... «Անկարան անհանգստացած է, որ Փաշինյանին կարող ... Այսօր միակ լեգիտիմ կառույցը բանակն է, և ճիշտ ... Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջ... Նիկոլ Փաշինյանը ձեզ շատ ավելի նվազ է դասում, ... Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություննե... ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրո... ՖԻԴԵ-ն՝ Արոնյանի որոշման մասին․ Դա չի նշանակո... Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամ... Նիկոլի կողքին հրապարակում մարդ չկար կանգնած, ... Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ չի եղել.... Ռուսաստանում մայրը սպանել է 2 երեխաներին, ապա... «Հայրենիքի փրկության շարժման» անդամների երթը ... Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղա... Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ միան... Արա Այվազյանի հարցազրույցը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին.... Փաշինյանի ընդդիմախոսները երկրորդ գիշերն են ան... Նավթի և թանկարժեք մետաղների գները նվազել են Այս պահին կարևոր եմ համարում՝ Արտակ Դավթյանի ... «ԱԱԾ-ն երբեք դուրս չի գա բանակի դեմ». Աշոտ Մի... Խորությամբ զգում եմ ձեր ցավը և պատրաստ եմ աջա... ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում միջազգայ... Իրանը ցանկանում է դառնալ COVID-19-ի դեմ պատվա... Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի... Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթաց... Մեկ ժամից կունենանք ՀՀ նախագահի դիրքորոշումը ... Ե՛վ Վիտալի Բալասանյանը, և՛ Արցախի ազգանվեր հա... Քաղաքագետը՝ Սաղաթելյանի և մյուսների գործի մաս... Գաբրելյանով. Եթե հայերը 3 օրում երկիրը չազատա... Շվեյցարիայում առնվազն 16 մարդ է մահացել Covid... «Նիկոլ Փաշինյան, հեռացիր և կանգեցրու երկրի գա... Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում ... Լեդի Գագան դիմել է իր ֆրանսիական բուլդոգների ... Սպիտակ տանը մարտի 3-ից Covid-19-ի ախտորոշիչ թ... ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցներ է ս... Նրանք անկարող են Հայաստանի քաղաքացուն ապահովա... Արկտիկայում հայտնաբերել են կլիմայական «ռումբ» Մերկելը ԵՄ գագաթաժողովի ժամանակ կողմ է արտահա... Ինչպես են Թուրքիան եւ ԱՄՆ-ն համաձայնվել կիսել... «Ռեալը» կվաճառի Ազարին, եթե գնի Մբապեին Volkswagen-ն ակնկալում է վաճառքի ծավալի եւ մա... Խնամում է հիվանդությունից կուրացած կնոջը. ինչ... «Ազատություն՝ «Ազատությանը». Գեղամ Նազարյան «Իսկանդերյան» հեղափոխություն. «Փաստ» «Պարոն գեներալ-գնդապետ, սպասում եմ Ձեր հրահան... Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել «Վազգեն ըըը, Վարդգես ըըը, Հակոբ... ». «Իմ քայ... Վերջին անգամ զանգեց ու ասաց՝ պետք է ամեն ինչի... Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել Բաղրամյան պողոտայում տեղի է ունենում «Հայրենի... Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի Օնիկ...

Արցախի նախագահը չի հրաժարվում իր հին գործելաոճից. նախարարներին ազատում ու նշանակում է խորհրդական կամ դեսպան. Գալստյան

Պարտություն կրած իշխանությունն ինչքան շուտ հեռանա, այնքան լայն հնարավորություններ կստեղծվեն պետության հետագա՝ թե՛ կառավարման, թե՛ պետության առջև ծառացած խնդիրներին օբյեկտիվ լուծումներ տալու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցության նախագահ Դավիթ Գալստյանը։

«Արայիկ Հարությունյանն իր ուղերձում էլ հայտարարել է, որ առաջին իսկ հնարավոր պահին պատրաստ է հրաժարական տալ, բայց բոլորի համար առաջին իսկ հնարավոր պահը հասկանալի չէ, թե, ըստ իրեն, որն է։ Ըստ մեզ՝ պահը ոչ թե հասունացել է, այլ մի բան էլ անցել է։ Այս ընթացքում նա պետք է արդեն իսկ հրաժարական տված լիներ, ոչ թե առաջին հնարավոր պահին, արդեն հնարավոր է, եւ հնարավոր էր դա նոյեմբերի 10-ին»,- նշել է Դավիթ Գալստյանը։

Նշենք, որ Արցախի երկու քաղաքական ուժեր՝ ՀՅԴ-ն եւ «Արդարություն» կուսակցությունը, համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ դադարեցնելու մասնակցությունը կառավարության ձեւավորման հետագա գործընթացին:

Դավիթ Գալստյանի խոսքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միանձնյա որոշումներով վարում է կադրային քաղաքականություն. «Դա նույն գործելաոճն է, ինչ մինչեւ պատերազմն էր։ Այսօրվա իշխանությունը չի գիտակցում այն ծանր բեռը, որ ծառացել է այս ժողովրդի առաջ։ Նրանք շարունակում են անձակենտրոն մոտեցումները պետականաշինության մեջ, որն անընդունելի է։ Մենք մտածում էինք, որ պատերազմից հետո գոնե Արայիկ Հարությունյանը կհասկանա, որ Արցախին պետք է ավելի բանիմաց եւ ավելի լայն շրջանակներ ներգրավող կառավարություն։ Լինելով կամակատար ներկայիս իշխանություններին՝ պատերազմը պարտվեցինք, եւ շարունակել մնալ կամակատար իշխանություն, դա անընդունելի է մեզ համար»։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականությանը՝ Գալստյանն օրինակ բերեց. «Հենց այսօր Ֆինանսների նախկին նախարարը, ում հունվարի 4-ին աշխատանքից ազատել է, օրենքի խախտմամբ թույլ են տալիս գնալ Հաշվեքննիչ պալատի նախագահ։ Օբեյկտիվության հարց է ծագում, այսինքն՝ եթե մարդն իր պաշտոնավարման տարիներին կազմել է բյուջե, վերցրել բյուջետային վարկեր, նա ինչպե՞ս կարող է օբյեկտիվ հաշվեքննություն անել՝ այդ միջոցները նպատակային են ծախսվել, թե՝ ոչ։ Նախարարներին աշխատանքից հեռացրեց, ոչ մեկ չի մնացել անգործ, բոլորը գնացել են կա՛մ Խորհրդական, կա՛մ հանձնակատար, կա՛մ դեսպան. նա չի հրաժարվում իր հին գործելաոճից։ Այսինքն՝ մենք մտածում էինք, որ պատերազմը ինչ-որ տեղ բեկում կմտցներ մարդկանց մտածելակերպում, բայց այսօր պետականությունը գործող իշխանության համար երկրորդ տեղում է, նրանք իրենց բարեկամների բարեկեցության մասին են մտածում»։

Խմբակցության նախագահը մատնանշելով հայ ռազմագերիների փոխանակման հարցը՝ շեշտեց, որ հարցը լուծում չի ստանում, քանի որ Հայաստանի իշխանություններն ի զորու չեն գերիների հարցը լուծել. «Եվ հնարավորություն չեն տալիս՝ գա այնպիսի մարդ, որն այդ հարցերը կկարգավորի։ Նույն այսօրվա սահմանների գծման հարցով ո՛չ Հայաստանի իշխանություններն են ներգրավված, ո՛չ Արցախից որեւէ մեկը։ Այսինքն՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն այսօր Ադրբեջանի հրահանգներով GPS-ը ձեռքին գնում ու կանգնում են սահմանին, ասում՝ սա իմն է. խաղաղապահներն էլ, եթե չկա մյուս կողմից առարկություն, ինչո՞ւ պետք է առարկեն դրան։ Այո, GPS-ը ցույց է տվել, բայց չկա հայկական կողմից ներկայացուցիչ, որ որպես պահանջատեր հանդես գա, որովհետեւ պարտված իշխանությունները չեն կարողանում խոսել, իրենք գլուխները կախ են եւ չեն էլ կարողանալու բարձրացնել։ Քանի որ այսօրվա ստեղծված իրավիճակում նրանք ոչ ադեկվատ, իրավիճակին ոչ համահունչ որոշումներ են կայացնում»։

Լինելով ԱԺ Ֆինանսաբյուջետային եվ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ Դավիթ Գալստյանն ասաց, որ Արցախը սեփական եկամուտների եռակի կրճատում է պլանավորում. «Եթե 2021 թվականին պլանավորված էր 60 միլիարդի սեփական եկամուտներ, այս տարի 17 միլիարդի չափ է պլանավորած։ Շատ հիմնարկներ փակվել են, շինարարական ծավալների անկում կա բյուջեում նախատեսված, բանկերի հետագա գործունեությունը հարցականի տակ է, կապված անվտանգության երաշխիքների հետ՝ ներդրումների ֆինանսավորումն է նվազում»։

Անդրադառնալով Մոսկվայում եռակողմ հանդիպմանը, որտեղ այդպես էլ չքննարկվեց հայ ռազմագերիների փոխանակման հարցը, Գալստյանն ասաց. «Եւս մեկ անգամ փաստեցինք, որ մեր իշխանություններն առաջնորդվում են պոպուլիստական արտահայտություններով, ոչ թե՝ գործնական։ Պոպուլիստական արտահայտություն դուրս եկավ, որ՝ ես գնում եմ գերիների հարցը լուծելու։ Մարդ եթե մի գործը անել չի կարողանում, պետք է հնարավորություն տա մեկ ուրիշը դա անի։ Իսկ այսօր նրանք կառչած են իրենց աթոռներից, նրանք ամենաառաջնահերթ հարցն ի զորու չեն լուծելու»։

Անդրադառնալով Արցախի անվտանգության խնդիրներին եւ հարցին՝ Արցախում ապրելն այսօր որքանո՞վ է անվտանգ, Դավիթ Գալստյանն ասաց.

«Պաշտոնական փաստ չունեմ՝ ինչքանով է վտանգված, բայց որպես քաղաքացի, իհարկե, բոլորիս մոտ կան այս մտահոգությունները, որ ադրբեջանցին այստեղ է, մեր բանակը նորակոչիկ չի ուղարկում Արցախ, Հայաստանը, ըստ էության, անվտանգության երաշխավոր այլեւս չի հանդիսանում։ Մյուս կողմից տարվում են աշխատանքներ՝ պայմանագրային հիմունքներով ինքնապաշտպանական սահմանապահ ուժերի ստեղծման համար։ Մարդը պետք է տեսնի, որ երաշխավորված է իր ֆիզիկական անվտանգությունը, որ վերադառնա Արցախ, ապրի։ Ես իմ ընտանիքի հետ միասին ապրում եմ Ստեփանակերտում, մտադիր չեմ տեղափոխվել։ Անվտանգության բաղադրիչներ կան, բայց դրանք այնքան էլ բավարար չեն, որ ավելի լայն շրջանակներ վերադառնան եւ բնակություն հաստատեն։ Բացի այդ վերադառնալու խնդիրը միայն անվտանգության հետ չի կապված, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք նաեւ բնակարանային պայմանների հետ կապված»։

 

դիտվել է 371 անգամ
ՌԴ-ում մեկնարկել են «Սպուտնիկ Light» պատվաստա... Ստրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կ... Ապշած եմ մեր դիվանագետների վրա, որի հիմնական ... ԱՄՆ-ն առաջիկայում պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի... Նիկոլ Քիդմանն իր մանկությունից արխիվային լուս... «Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավ... Նիկոլ Փաշինյանը գեներալի կոչում տվող չի, գենե... Որևէ ազգ չէր հանդուրժի այնպիսի նվաստացում, խա... Այն, ինչը մենք իրականացնում էինք, մոտենում է ... Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի Անտարկտիդայում հսկայական սառցաբեկորը, որը չափ... Հրավիրյալ ջութակահար Ֆյոդոր Ռուդինը չեղարկել ... 1988թ.վայրագությունները ոչ միայն չբացառվեցին ... ՀՆԱ աճի ցուցանիշը 2020թ. ամենայն հավանականութ... Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ապօրինի բազ... Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազ... Երիտասարդին, ում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Քո ... Պետք է վերադառնան վերջին լայնածավալ պատերազմի... ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին... Հայաստան՝ այժմ ամենաարդիական հակամարտությունը... Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Եր... «Ազգ ... Բանակ ... եւ Միասնական հաղթանակ»․ Սո... Պուտինը հայտարարել է ՌԴ զինված ուժերի բացառիկ... Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղա... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 1,9 տ... ՀՀ տարածքում այսօրվանից ջերմաստիճանն աստիճանա... ՊՆ-ն Շուշիի ուղղության պատասխանատու հրամանատա... Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից... Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող... Վիճակագրական կոմիտեն հերքում է Փաշինյանին. ՀԴ... ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի... ԵԱՀԿ ԽՎ անդամ պետություն Ադրբեջանին պետք է ստ... Արթուր Ալեքսանյանի անակնկալ պարտությունը՝ տես... Ադրբեջանը գտնում է հայերի համար ցավոտ կետերը ... Ռուսաստանից պատերազմի համար օգնությունը յուրա... Գերիների, Արցախի կարգավիճակի եւ օտարերկրացինե... Բարձրաստիճան սպայական կազմը նախագահին պատմել ... Դանակահարություն Ազատության հրապարակում. մեկ ... Փոքրիկ Թամարան հոր կարոտն առնում է լուսանկարն... ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահը արձագանքել... Եվս մեկ գեներալ է միանում ԳՇ պահանջին. hrapar... Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ... Այվազյան. Ադրբեջանի վերածվելը ահաբեկչության օ... Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունք... «Ինտերֆաքս». Ծագումով Կովկասից հինգ անձի ձերբ... Ե՞րբ պետք է հասկանանք, որ Ղարաբաղը մեզ համար ... Գործ չանող, պետական փող ստացող դարմաեդի պես Ա... Կապանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով... Իր բնակարանից ոստիկանության Արաբկիրի բաժին բե... Ադրբեջանը պատերազմի ընթացքում դիտավորյալ թիրա... «Անկարան անհանգստացած է, որ Փաշինյանին կարող ... Այսօր միակ լեգիտիմ կառույցը բանակն է, և ճիշտ ... Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջ... Նիկոլ Փաշինյանը ձեզ շատ ավելի նվազ է դասում, ... Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություննե... ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրո... ՖԻԴԵ-ն՝ Արոնյանի որոշման մասին․ Դա չի նշանակո... Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամ... Նիկոլի կողքին հրապարակում մարդ չկար կանգնած, ... Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ չի եղել.... Ռուսաստանում մայրը սպանել է 2 երեխաներին, ապա... «Հայրենիքի փրկության շարժման» անդամների երթը ... Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղա... Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ միան... Արա Այվազյանի հարցազրույցը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին.... Փաշինյանի ընդդիմախոսները երկրորդ գիշերն են ան... Նավթի և թանկարժեք մետաղների գները նվազել են Այս պահին կարևոր եմ համարում՝ Արտակ Դավթյանի ... «ԱԱԾ-ն երբեք դուրս չի գա բանակի դեմ». Աշոտ Մի... Խորությամբ զգում եմ ձեր ցավը և պատրաստ եմ աջա... ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում միջազգայ... Իրանը ցանկանում է դառնալ COVID-19-ի դեմ պատվա... Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի... Երևանը հավատարիմ է մնում բանակցային գործընթաց... Մեկ ժամից կունենանք ՀՀ նախագահի դիրքորոշումը ... Ե՛վ Վիտալի Բալասանյանը, և՛ Արցախի ազգանվեր հա... Քաղաքագետը՝ Սաղաթելյանի և մյուսների գործի մաս... Գաբրելյանով. Եթե հայերը 3 օրում երկիրը չազատա... Շվեյցարիայում առնվազն 16 մարդ է մահացել Covid... «Նիկոլ Փաշինյան, հեռացիր և կանգեցրու երկրի գա... Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում ... Լեդի Գագան դիմել է իր ֆրանսիական բուլդոգների ... Սպիտակ տանը մարտի 3-ից Covid-19-ի ախտորոշիչ թ... ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցներ է ս... Նրանք անկարող են Հայաստանի քաղաքացուն ապահովա... Արկտիկայում հայտնաբերել են կլիմայական «ռումբ» Մերկելը ԵՄ գագաթաժողովի ժամանակ կողմ է արտահա... Ինչպես են Թուրքիան եւ ԱՄՆ-ն համաձայնվել կիսել... «Ռեալը» կվաճառի Ազարին, եթե գնի Մբապեին Volkswagen-ն ակնկալում է վաճառքի ծավալի եւ մա... Խնամում է հիվանդությունից կուրացած կնոջը. ինչ... «Ազատություն՝ «Ազատությանը». Գեղամ Նազարյան «Իսկանդերյան» հեղափոխություն. «Փաստ» «Պարոն գեներալ-գնդապետ, սպասում եմ Ձեր հրահան... Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել «Վազգեն ըըը, Վարդգես ըըը, Հակոբ... ». «Իմ քայ... Վերջին անգամ զանգեց ու ասաց՝ պետք է ամեն ինչի... Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել Բաղրամյան պողոտայում տեղի է ունենում «Հայրենի... Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի Օնիկ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan