Լեհ քաղաքագետը նշել է Բայդենի քաղաքականության մեջ «շիզոֆրենիայի նշանները»
ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ սերտ համագործակցության թարմացումը, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության մեջ քարոզչության ու գաղափարախոսության գերիշխումը մտահոգություն են առաջացնում Լեհաստանում: Այս մասին հայտարարել է Յագելոնի քոլեջի ռեկտոր, պրոֆեսոր-ամերիկագետ Գժեգոժ Բուրսկին Radio Szczecin ռադիոկայանի եթերում, հաղորդում է Gazeta-ն:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի դիրքորոշումը կարող է «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցման ավարտի պատճառ դառնալ:
Պրոֆեսորի խոսքով՝ դա շիզոֆրենիայի նշան է: Մի կողմից, ԱՄՆ-ին զայրացնում է այդ գազամուղի կառուցումը Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ Բայդենը Գերմանիային համագործակցության է հրավիրում:
Բուրսկին կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի եւ Բեռլինի միջեւ ավելի ամուր հարաբերությունները կհանգեցնեն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ շփումների լավացման:
Դեռ անցած տարի Բայդենը նշել է իր քաղաքականության առաջնահերթությունները: