Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ՝ Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա ՇԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,-ասված է նախագահի հրամանագրում: