«Երկու կիպրոսյան պետությունների ճանաչման անհրաժեշտություն կա». Կիպրոսի թուրքերի առաջնորդը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հայտնել է, որ բաժանված կղզու խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն թուրք-կիպրական և հունա-կիպրական կողմերի հավասարության և կղզում երկու պետությունների գոյության փաստի ճանաչման պարագայում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Արդար, իրատեսական և կայուն փոխզիջումը պետք է հիմնված լինի ինքնիշխան հավասարության և միջազգայնորեն հավասար կարգավիճակ ունեցող երկու պետությունների համագործակցության վրա», - ասել է Թաթարը տեսակոնֆերանսի ձևաչափով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ շփման ժամանակ:
Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացը, որը սկսվել է 1968 թվականի՝ն Բեյրութում, նրա խոսքով՝ «հունա-կիպրական կողմի անզիջում դիրքորոշման պատճառով ոչ մի արդյունք չի տվել»։
Վերջիններս, ինչպես պնդել է նա, «չեն ցանկացել իշխանությունը կիսել կիպրոսցի թուրքերի հետ, որոնք հայտնվել են անմարդկային մեկուսացման թակարդում»։
«Այդպես այլևս չի կարող շարունակվել»,-ասել է նա՝ հավելելով, որ Կիպրոսի հիմնախնդրի բանակցությունների հիմքը պետք է փոխվի:
Նշենք, որ որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։