Ուկրաինայի ՌԾՈՒ-ն թուրքական անօդաչուներ կգնի
Այս տարի ուկրաինական նավատորմը թուրքական Baykar ընկերությունից ձեռք կբերի առաջադեմ գործառույթներով անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են գործել ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում:
Այս մասին ասել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսեյ Նեյժպապան Օդեսայում թուրքական Baykar Khaluk Bayraktar պաշտպանական ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպումից հետո, գրում է aa.com.tr կայքը:
Թուրքական կողմը Ուկրաինային կտրամադրի նորագույն տեխնոլոգիաներ և իր փորձը կկիսի ուկրաինացի գործընկերների հետ:
Հունվարի 4-ին Նեյժպապան հայտարարել էր, որ Ուկրաինան այս տարի ակնկալում է անօդաչու թռչող սարքեր և ռազմանավեր գնել Թուրքիայից: