Կորոնավիրուսի՝ ավելի վտանգավոր տեսակների ներթափանցումը Մեծ Բրիտանիա կանխելու համար բարձր ռիսկային համարվող երկրներից ժամանողները հյուրանոցներում կինքնամեկուսանան. The Times
Մեծ Բրիտանիայի կառավարության որոշման համաձայն՝ կորոնավիրուսային վարակի տարածման առումով բարձր ռիսկային համարվող 30 երկրից ժամանողների համար պարտադիր կլինի հյուրանոցում ինքնամեկուսանալը, հաղորդում է բրիտանական The Times պարբերականը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում ունեցած աղբյուրներին:
Նման կտրուկ սահմանափակման միջոցով կառավարությունը մտադիր է կանխել կորելոնավիրուսի մուտացված այլ՝ ավելի վտանգավոր հարուցիչների ներթափանցումն ու տարածումը երկրի տարածքում:
Բարձր ռիսկային են համարվել Բրազիլիան, Հվ. Ամերիկայի մի շարք այլ երկրներ, ՀԱՀ-ն ու վերջինին սահմանակից երկրները, Պորտուգալիան, Կաբո Վերդեն:
Ներկա պահին Մեծ Բրիտանիայի մի շարք խոշոր քաղաքների միջև հաղորդակցությունը սահմանափակված է, իսկ վերջին տաս օրվա ընթացքում ուղևորություն կատարած անձանց մուտքը Միացյալ Թագավորության տարածք կարգելվի: Վերջին սահմանափակումը չի վերաբերի Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիներին, որոնք կացության իրավունք ու երկարաժամկետ վիզա կունենան: