«Microsoft» կորպորացիայի հասույթը վերջին եռամսյակում հասել է 43.1 միլիարդ դոլարի, որից 15.5 միլիարդը մաքուր եկամուտն է
Ամերիկյան «Microsoft» կորպորացիայի հասույթը վերջին եռամսյակում հասել է 43.1 միլիարդ դոլարի, հաղորդում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ կորպորացիայի հասույթը ֆինանսական նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով: Օպերատիվ եկամուտընույն ժամանակահատվածում հասել է 17.9 միլիարդ դոլարի, որից 15.5 միլիարդը կազմել է մաքուր եկամուտը:
Մինչ այս ցուցանիշների հրապարակումը կանխատեսվում էր, որ հասույթը 40 միլիարդ դոլարը դժվար թե գերազանցի, իսկ եկամուտը կկկազմի շուրջ 15 միլիարդի:
Ընկերության գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան ընդգծել է՝ «Microsoft»-ի ֆինանսական հաջողությունները պայմանավորված են նրանով, որ ընկերության մատուցված ծառայությունները ամպային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում բարձր պահանջարկ ունի: