Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման շուրջ 62 000 նոր դեպք է գրանցվել
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 8 933 356-ի: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես նշվում է երկրի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության մեջ՝ 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 61 963 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում համավարակի հետևանքով մահացել է 218 878 մարդ, վերջին մեկ օրում՝ 1214-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ներկա պահին ամբողջ աշխարհում գրանցվել է շուրջ 97 միլիոն պացիենտ:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: