Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ...

Ինչ դերակատարություն ունեն Նավալնին՝ Ռուսաստանում ու Փաշինյանը՝ Հայաստանում. հայկական նոր ցեղասպանության սպառնալիք․ Երվանդ Բոզոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը հրապարակել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև։

Նավալնու հետ կապված վերջին դեպքերը Ռուսաստանում կրկին աշխուժացրեցին այն քննարկումները, թե ինչ դերակատություն է տրվում այդ գործչին Արևմուտքի կողմից:

Այն, որ նրա գործողությունները կոորդինացվում են Արևմուտքից, այլևս ոչ ոք չի կասկածում: Թեև, Նավալնիի հետևում կանգնած են նաև ոչ պակաս ազդեցիկ ներքին շրջանակներ:

Ինչո՞ւ հենց Նավալնու վրա դրվեց խառնակչությունների կազմակերպումը Ռուսաստանում

Բանն այն է, որ Ռուսաստանում գործում է կիսաավտորիտար կառավարման համակարգ, որտեղ նախագահի լիազորությունները չափազանց մեծ են: Ռուսաստանի պատմական ավանդույթների պարագայում այդ լիազորությունների արդյունքում նախագահի պաշտոնը հավասարվում է ռուսական «ցարերի» կարգավիճակին, իսկ այդ պաշտոնը ստանձնած անձը դառնում է փաստացի երկրի «ցարը»:

Դրա արդյունքում երկրի օրենսդիր մարմնի՝ Պետդումայի և Դաշնային պալատի դերակատարումն ավելի շատ դառնում է արարարողակարգային, այլ ոչ թե ազդեցիկ քաղաքական: Արդյունքում, ընտրություններում նախագահին աջակցող քաղաքական ուժը երաշխավորված ստանում է տեղերի ճնշող մեծամասնությունը: Իսկ իրական ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչները դուրս են մնում քաղաքական խաղից:

Ռուսաստանում արդեն 20 տարի գործում է այդ համակարգը, որը խուլ դժգոհություն է առաջացրել այդ երկրի հանրության զգալի հատվածի մոտ:

Մյուս կողմից Ռուսաստանի այս իրավիճակից փորձում է օգտվել Արևմուտքը: Այստեղ համոզված են, որ Ռուսաստանը կանգնած է ԽՍՀՄ-ից հետո իր փլուզման երկրորդ փուլի առջև և այդ փլուզմանը պետք է նպաստել՝ օգտագործելով հենց այդ ներքին դժգոհությունները:

Պուտինի շրջապատը Արևմուտքի այդ մտադրությունների մասին գիտի և փորձում է ամեն կերպ խափանել նրանց ծրագրերը:

ԱՄՆ-ում Թրամփ-Բայդեն հակամարտության մեջ ամենայն հավանականությամբ եղել է նաև, այսպես կոչված, «ռուսական հետք»: Այդ քայլով Պուտինը նպատակ է ունեցել հնարավորինս ապալեգիտիմացնել Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի մտադրությունները՝ ակտիվորեն խառնվելու Ռուսաստանի ներքին գործերին:

Փորձելով նպաստել Բայդենին քաղաքական «կաղ բադիկ» դարձնելուն՝ Պուտինը նպատակ է ունեցել կարճացնել ամերիկացիների լեզուները ռուսական հարցում:

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա այստեղ գրեթե կասկած չունեն, որ միակ անձը, ով կարող է խառնակչություն կազմակերպել Ռուսաստանում, դա Նավալնին է:

Վերջինս դեմոկրատական իրավագիտակցություն չունեցող անձ է: Դրա մասին շատ լավ գիտեն մյուս ռուս դեմոկրատները: Սակայն վերջինների շարքում այդպես էլ չգտնվեց մի գործիչ, ով կկարողանար մրցել Նավալնու հետ այդ դաշտում:

Արդյունքում, Արևմուտքում հասկացան, որ նրանց Ռուսաստանի դեմոկրատացում պետք չէ, քանզի, ըստ նրանց, դա իրատեսական չէ: Նրանց պետք է քաոս ստեղծել այդ երկրում, որպեսզի հեշտացվի վերջինիս կազմաքանդման գործընթացը:

Ըստ ամերիկացիների, եթե Ռուսաստանը որպես միասնական պետություն վերանա, ապա ԱՄՆ-ն կդառնա միակ գերտերությունը աշխարհում, որի հետ այլևս ոչ ոք հավասարը հավասարի պես չի կարող մրցել որևէ ոլորտում: Այսօր միայն Ռուսաստանն է, որ իր միջուկային պոտենցիալով կարողանում է խանգարել ԱՄՆ-ին՝ դառնալու միակ գերտերությունը: Ռուսաստանից հետո հերթը կհասնի Չինաստանին, որին ճնշելը կդառնա տեխնիկայի հարց: Իսկ Հյուսիսային Կորեայի, Իրանի, Կուբայի, Վենեսուելայի խնդիրները կլուծվեն ընդամենը օրերի ընթացքում:

Ի՞նչ դեր պետք է կատարեին Բելառուսի և Հայաստանի «թավշյա» գործընթացները, որոնք պետք է ուղղվեին Պուտինի դեմ

Ռուսաստանի դեմ սկզբում Արևմուտքը որոշեց կառուցել, այսպես կոչված, սանիտարական գոտի, որի նպատակն էր, Ռուսաստանի բոլոր հարևան երկրներում իշխանության բերել հակառուսական ուժերի, որոնց միջոցով շրջափակված Մոսկվան այլևս դիմադրելու հնարավորություն չէր ունենա Արևմուտքին:

Սակայն, 2003-ի վրացական «վարդերի» հեղափոխությունն ու 2004-ին ուկրաինական «նարնջագույն» իշխանափոխությունը մեծ ազդեցություն չթողեցին Ռուսաստանի վրա: Ավելին, 2014-ի արյունոտ ուկրաինական մայդանը նույնիսկ կոնսոլիդացրեց Պուտինի իշխանությունը, քանզի թշնամու դեմ միավորվելու հակումը ռուսները չէին կորցրել դեռ 1941 թվականից:

Արևմուտքում հասկացան, որ ոչ մի պատժամիջոց Ռուսաստանին չի կարող խեղճացնել և դեռ ավելին, այդ պատժամիջոցներն օգնեցին, որ Ռուսաստանը զարգացնելով սեփական գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը՝ դուրս գա, այսպես կոչված, նավթային ասեղից:

Եթե մինչև 2014 թվականը ռուսական բյուջեի մոտ 70 տոկոսը համալրվում էր էներգետիկ ոլորտից, ապա այսօր այն չի գերազանցում 30 տոկոսը:

Դրանից հետո Արևմուտքում հասկացան, որ Ռուսաստանին պետք է ճնշել ոչ միայն դրսից, այլ ներսից:

Իսկ որպեսզի ռուս ժողովուրդը համոզվի, որ գունավոր հեղափոխությունը լավ երևույթ է, Ռուսաստանին սահմանակից մյուս երկրներում հաջորդ «հեղափոխությունները» չպետք է ունենան հակառուսական բովանդակություն: Քանզի ուկրաինական մայդանի օրինակը ռուսների մոտ ճիշտ հակառակ էֆեկտ տվեց:

Եվ առաջին այդ էքսպերիմենտը Արևմուտքը իրականացրեց Հայաստանի վրա 2018-ին՝ իշխանության բերելով Փաշինյանին և նրա խմբակին:

Երկրորդ օրինակն Արևմուտքը փորձում էր իրականացնել Բելառուսում, բայց դա նրան չհաջողվեց:

«Хотим как в Армении», «Хотим как в Беларусии» գաղափարի տարածումը Ռուսաստանում, ըստ արևմտյան քաղտեխնոլոգների, պետք է օգնեին Նավալնիին իր ծրագիրն իրականացնելու համար:

Որպեսզի ռուս հասարակությունը ուկրաինական մայդանի սինդրոմից ազատվի, Փաշինյանն ու Տիխանովսկայան ամեն ինչ պետք է անեին, որպեսզի իրենց շարժումները հակառուսական բնույթ չկրեին: Ինչը և հենց այդպես էլ եղավ:

Պուտինը լավ էր հասկանում, թե ինչ խաղաթղթերով էր հանդես գալիս իր դեմ Արևմուտքը և հենց դրա պատճառով էլ նա ամեն ինչ արեց, որ այն, ինչ կատարվեց Հայաստանում, Բելառուսում չկրկնվի:

Հենց այդ հանգամանքից էլ օգտվեց Թուրքիան, ով Պուտինի աչքի առաջ որոշեց հրապարակային ձևով պատժել «հեղափոխական» Հայաստանին՝ քաջ հասկանալով, որ նման հնարավորությունը չի կարելի չօգտագործել:

Ի՞նչ երեք փուլերից բաղկացած սցենար է մշակված Ռուսաստանի համար Արևմուտքի կողմից

Սցենար առաջին

Ըստ այդ սցենարի, եթե Նավալնին մնում է բանտում, ապա ամեն շաբաթ և կիրակի Ռուսաստանի հիմնական քաղաքներում պետք է անցկացվեն բողոքի ցույցեր:

Այդ գործընթացի կուլմինացիան կարող է լինել մայիս ամսին, երբ և՛ եղանակը կնպաստի, և՛ ժողովուրդն արդեն բավարար քանակի պատրաստ կլինի դուրս գալ փողոց իշխանափոխություն կազմակերպելու համար:

Եթե Նավալնին ազատվում է բանտից, ապա սկսվում է թմբկահարվել այն թեզը, թե «Պուտինը թույլ է և վախեցած է և այդ պատճառով էլ ստիպված ազատ է արձակել իր գլխավոր թշնամուն բանտից»:

Այս սցենարի հեղինակները կարծում են, որ Նավալնու ազատումը կարող է տասնապատկել բողոքի ալիքը, քանզի մարդիկ կհասկանան, որ իշխանությունն արդեն թուլացել է և հնարավոր է հասնել իշխանափոխության:

Սցենար երկրորդ

Ըստ արևմտյան քաղտեխնոլոգների, եթե ինչ–ինչ պատճառով առաջին սցենարը հաջողությամբ չպսակվի, ապա Նավալնիի շարժումը կկարողանա զգալիորեն թուլացնել Պուտինի իշխանությունը սեպտեմբերյան Պետդումայի ընտրություններին, հնարավոր կլինի մեծ ցնցում կազմակերպել և իրականացնել այն, ինչ կատարվեց Վրաստանում՝ 2003-ի աշնանը, երբ ընդդիմությունը չնդունեց ընտրությունների արդյունքները, և Սահակաշվիլիին այդ ալիքի վրա հաջողվեց վերցնել իշխանությունը Շևարդնաձեի ձեռքից: Ներկա պահին Նավալնիի թիմը հենց այդ սցենարի վրա է փորձում կենտրոնանալ:

Սցենար երրորդ

Եթե 1–ին ու 2–րդ սցենարները չստացվեն, ապա որպես մինիմում ծրագիր՝ Արևմուտքը նախատեսում է Նավալնիի՝ բանտում գտնվելու դեպքում բողոքի առաջնորդ հռչակել Նավալնիի կնոջը՝ Յուլիային և նրան դարձնել յուրօրինակ «ռուսական Տիխոնովսկայա»:

Ըստ արևմտյան քաղտեխնոլոգների, այս երրորդ տարբերակի դեպքում հնարավոր կլինի 2024 թվականի նախագահական ընտրություններում մեծ հաջողություն գրանցել, քանզի արդեն բողոքի ալիքներին սովորած ռուսները կմերժեն Պուտինին վերընտրվել հինգերորդ անգամ:

Ըստ արևմտյան քաղտեխնոլոգների, Ռուսաստանի վրա պետք է ազդել ոչ միայն ներսի, այլև դրսի գործոններով, որպեսզի Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի խոսքերով՝ «Պուտինի կապուտը» երաշխավորված լինի:

Ըստ արևմտյան քաղտեխնոլոգների, Պուտինի դեմ օգտագործվելու են մի քանի գործիքներ, այդ թվում՝ ուկրաինական, թուրքական, բելառուսական, ադրբեջանական և հայկական բաղադրիչները:

Շարունակելի․․․

դիտվել է 203 անգամ
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan