Սպիտակների գերակայության կողմնակիցները և նեոնացիստները սոցիալական մեդիայի հարթակներն օգտագործում են քարոզչություն տարածելու, և վախ ու ատելություն սերմանելու համար. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ելույթ ունենալով Նյու Յորքի սինագոգում Հոլոքոստի զոհերի հիշատակի արարողության ժամանակ, խոսել է COVID-19-ի դարաշրջանի նեոնացիստների մասին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նրա խոսքով ՝ Հոլոքոստի պատմության ժխտման ու խեղաթյուրման դեպքերն այսօր վերակենդանանում են:
«Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և այլուր սպիտակների գերակայության կողմնակիցները կազմակերպում և հավաքագրում են մարդկանց... շողոքորթելով խորհրդանիշներով և նրանց մահացու նկրտումներով: Մենք վերջերս ցնցող օրինակներ տեսանք այս երկրի մայրաքաղաքում», - ասել է Գուտերեշը:
Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը, COVID-19-ի համավարակը նոր ոլորտներ է տրամադրել նեոնացիստական գործունեության համար: «Քանի որ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում տանը և ինտերնետում, սպիտակների գերակայության կողմնակիցները և նեոնացիստները սոցիալական մեդիայի հարթակներն օգտագործում են քարոզչություն տարածելու, և վախ ու ատելություն սերմանելու համար», - ասել է Գուտերեշը: