Ավստրիայի իշխանությունները ձերբակալել են Աֆրիկայից 74 քամելեոն ներկրելու փորձ կատարած տղամարդուն
Ավստրիայի իշխանությունները Վիեննայի օդանավակայանում ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է Աֆրիկայից 74 քամելեոն ներկրել:
56-ամյա տղամարդը, ում անձը չի պարզվել, թաքցրել է կենդանիներին գուլպաների եւ պաղպաղակի դատարկ տուփերի մեջ, երբ նրան բռնել են Վիեննայի մաքսատան անցակետում: Նա Ավստրիա է ժամանել Տանզանիայից՝ Եթովպիայով:
Քամելեոնները տեղափոխվել են Շենբրունի կենդանաբանական այգի: Բոլոր կենդանիները Տանզանիայի Ուսամբարա լեռներից են եղել: Պաշտոնատար անձանց խոսքերով՝ սեւ շուկայում դրանց կարելի է մոտ 37000 եվրոյով վաճառել։
Ավստրիայի ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ կենդանիներին Ավստրիա մաքսանենգ ճանապարհով տեղափոխած մարդը պետք է մինչեւ 6000 եվրո տուգանք վճարի: