Ղրղզստանի նորընտիր նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի ՌԴ. կքննարկվի գազի գնի նվազեցումը
Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովի առաջին արտասահմանյան այցը ծչագրվում Է Ռուսաստան:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանի ագրարային քաղաքականության, բնապահպանության եւ ջրային ռեսուրսների կոմիտեի նիստում հայտնել Է փոխվարչապետ Ռավշան Սաբիրովը:
«Սադիր Ժապարովն առաջին այցը մտադիր Է կատարել Ռուսաստան»,-հայտարարել Է վարչապետը:
Սաբիրովի խոսքով՝ այցի ընթացքում Ղրղզստանի ղեկավարը մտադիր Է ռուսաստանյան կողմի հետ քննարկել բնական գազի գների նվազեցման հարցը:
Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 10-ին: Հավաքելով ընտրողների ձայների 79,2 տոկոսը, ընտրությունների առաջին փուլում հաղթանակ Է տարել Սադիր Ժապարովը: