Քաբուլում պայթեցրել են Իտալիայի դեսպանության զրահապատ ավտոմեքենան. Tolo News
Հունվարի 25-ին Քաբուլում հպայթեցրել են Իտալիայի դեսպանության զրահապատ ավտոմեքենան: Ինչպես հայտնել Է Աֆղանստանի Tolo News հեռուստաալիքը, վիրավորվել Է մեկ մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իտալիայի դեսպանության ավտոմեքենան եղել Է ինքնաշեն պայթուցիկ սարքի (միջոցով կատարված ահաբեկչական գործողության) թիրախը, մեջբերում Է հեռուստաալիքն անվտանգության ծառայություններում իր աղբյուրի խոսքը:- մեկ մարդ թեթեւ վիրավորվել Է»:
Աղբյուրի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է այն մեքենային, որով Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչություն են բերվում տեղացի աշխատակիցները: Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Tolo News-ը բերում Է սեփական հաշվարկների տվյալները, որոնց համաձայն՝ վերջին 100 օրում Քաբուլում տեղի Է ունեցել 177 պատահար անվտանգության ոլորտում, ներառյալ ինքնաշեն սարքերի պայթյունները: Դրանց հետեւանքով 177 մարդ զոհվել եւ 360-ը վիրավորվել Է: