Ինդոնեզիան Իրանի և Պանամայի դրոշի ներքո նավարկող 2 լցանավ Է կալանել
Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրյա երկու լցանավ Է կալանել երկրի տարածքային ջրերում նավթի անօրինական տեղափոխման կասկածանքով: Այդ մասին հունվարի 25-ին հաղորդել Է The Jakarta Post հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ավերից մեկն ընթանում Էր Իրանի դրոշի ներքո, երկրորդը՝ Պանամայի դրոշի ներքո: Սկզբում երկու լցանավերը հունվարի 24-ին նկատել Էին Կալիմանտան կղզու ափերի մոտ:
Անձնակազմերը չեն պատասխանել ինդոնեզական կողմի հարցումներին, որոնք հաղորդվել են ռադիոկապի միջոցով, որից հետո նրանց ձերբակալել են: Ինդոնեզիայում հետաքննություն են սկսել, անձնակազմի անդամները հարցաքննվում են: