Սերբիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման առաջին դեպքը
Սերբիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է ՄԿ-ն:
Նրա խոսքով՝ երկիր է ժամանել կին, որի ՊՇՌ թեստի արդյունքը բացասական էր: Սակայն նրա ամուսնու մոտ ախտորոշվել է ծանր ընթացքով թոքաբորբ: Կրկնակի թեստը ցույց է տվել, որ կինը կորոնավիրուսի հենց բրիտանական շտամով էր վարակված:
Վուչիչը նաեւ ընդգծել է, որ կնոջ հետ շփված բոլոր մարդիկ մեկուսացվել են: