Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 20 921 նոր դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 20 921 նոր դեպք է հայտնաբերվել: Այս մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, հաղորդում է Ինտերֆաքսը:
Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է վարակման 3056 դեպք, մահացել է 73 պացիենտ, եւ դա մահացության ամենաբարձր օրական ցուցանիշն է ՌԴ-ում:
Մոսկվայում հայտնաբերվել է վարակման 2668 նոր դեպք, 64 մարդ մահացել է, 5933 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից:
Երկրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 559, ապաքինվել է 27 779 մարդ: