«Կոմերսանտ». Հեռավոր Արևելքում հաջակցություն Նավալնու ակցիաների ժամանակ ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
Խաբարովկսում հաջակցություն Ալեքսեյ Նավալնու ակցիաների ժամանակ ձերբակալվել է մոտ 40 մարդ, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Ամուրի Կոմսոմոլսկում ձերբակալվել է մոտ 30 մարդ:
30-40 մարդ է ձերբակալվել Վլադիվոստոկում, 10 մարդ Հարավ-Սախալինում, եւս մի քանիսը՝ Յակուտսկում:
ՌԴ-ում ակցիաների ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել է ավելի քան 170 մարդ:
Խաբարովսկում Լենինի հրապարակ է դուրս եկել ավելի քան 200 մարդ, քաղաքապետարանի գնահատմամբ՝ մոտ 250 մարդ:
Վլադիվոստոկում ակցիայի մասնակիցները երկու ժամով փակել են քաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը: Պարբերականի գնահատմամբ՝ ցույցերին մասնակցում է մոտ 3000 մարդ, Պրիմորիեի կառավարության գնահատմամբ՝ մոտ 500: Ցուցարարները վանկարկել են՝ «Հեռացնե՛լ Պուտինին», «Մենք չենք վախենում: Մեկ, երկու, երեք, Պուտին, հեռացի՛ր», «Պալատը վերադարձրու ժողովրդին»:
Հարավ-Սախալինում, ըստ պարբերականի գնահատականների, ակցիայի է դուրս եկել մոտ 400 մարդ:
Յակուտսկ ակցիան ընթացել է –50°C -ի պայմաններում: Ակցիային մասնակցել է մոտ 50 մարդ:
Կամչատկայի Պետրոպավլովսկում ակցիայի է դուրս եկել ավելի քան 200 մարդ: Ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել: