Աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 96.2 միլիոն դեպք. RT
Աշխարհում անցած 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման 624 353 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ներկա պահին ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակված 96.2 միլիոն պացիենտ:
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թիվն աշխարհում ընդհանուր առմամբ հասել է 2 082 745-ի:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: