Վրաստանն ամբողջությամբ կչեղարկի միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները փետրվարի 1-ից
Վրաստանն ամբողջությամբ կչեղարկի միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները փետրվարի 1-ից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
«Կթույլատրվեն բոլոր մշտական չվերթները: Դա նաշանակում է, որ բոլոր ավիաընկերությունները, որոնք մինչ օրս գործել են կամ շարունակում են գործել Վրաստանում, կամ նոր ընկերությունները, որոնք մտադիր են մտել վրացական շուկա, կարող են ծրագրե մշտական թռիչքներ եւ իրականացնել որոշակի հաճախականությամբ»,-ասել է նա:
Նա նշել է, որ սահմանափակումների չեղարկումը չի նշանակում ավիացիոն շուկայի արագ վերականգնում: Ինչ վերաբերում է զբոսաշրջային այցերին, ապա Տուրնավայի խոսքով, ճանապարհորդների առաջին խումբը կժամանի Վրաստան «առավել անվտանգ երկրներից», որտեղ սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը:
Այժմ մշտական ավիահաղորդակցության սահմանափակումները տարածվում են միջազգային ուղիղ չվերթների վրա, որոնք կապում են Թբիլիսիի միջազգային օդանավակայանը Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի եւ Միլանի օդանավակայանների եհտ:
Սահմանափակումները չեն տարածվի նաեւ մշտական չվերթների վրա, որոնք ծրագրվում են Քութայիսիի միջազգային օդանավակայանի եւ Ռիգայի, Կատովիցայի, Վիլնյուսի եւ Դորթմունդի օդանավակայանների միջեւ: