Դոլարի փոխարժեքը շարունակում է անկումը. Եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 22-ին, կազմել է 518.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.45 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 631.10 դրամ (աճել է 1.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 708.34 դրամ (նվազել է 4.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.95 դրամ (նվազել է 0.10 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 431.12 դրամ, ոսկի՝ 31,037.91 դրամ, պլատին՝ 18,818.43. դրամ: