ԱԺ-ում ընթանում է ԲԴԽ անդամների ընտրության հարցով քվեարկությունը
ԱԺ-ում ժամը 17:20-ից սկսվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցով քվեարկությունը: Այն կտեւի մինչեւ ժամը 18:30-ը:
Նշենք, որ «Իմ քայլն» առաջադրել է երկու թեկնածուի՝ Գագիկ Ջհանգիրյանին եւ Դավիթ Խաչատուրյանին: Նրանց ընտրության համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների առնվազն 3/5-ը:
«Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» փաստացի բոյկոտել են տվյալ հարցի քննարկումն ու քվեարկությունը: