Հնդկաստանի հարավ-արևմուտքում բեռնատարի պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել
Հնդկաստանի հարավ-արևմուտքում՝ Կարնատակա նահանգում, բեռնատարի պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել, հաղորդում է The Times of India-ն:
Հաղորդվում է, որ բեռնատարի բեռնախցիկում, հավանաբար, պայթյունավտանգ իրար կամ նյութեր են եղել:
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պահին աշխատակիցները ավտոմեքենայի կողքին են եղել: Պայթյունի վայրից 30 կմ շառավղով շինություններ են վնասվել, պատուհանների ապակիներ են կոտրվել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: