Ֆիլիպիններում 7.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Ֆիլիպինների ափերի մոտ 7.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ միջերկրածովյան եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։
Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պունդագիտան քաղաքից 208 կմ հարավ-արևելք։
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է մոտ 114 կմ։
Խաղաղօվկիանոսյան ցունամիների նախազգուշացման կենտրոնը հայտարարել է, որ տեղանքում ցունամիի առաջացման վտանգ չկա։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։