Կալիֆոռնիայում տարածվել է կորոնավիրուսի նոր շտամ
Կալիֆոռնիայում դեկտեմբերի վերջին գիտնականները կենսանյութերում կորոնավիրուսի «բրիտանական» շտամ են հայտնաբերել, սակայն միեւնույն ժամանակ նոր տեսակ են հայտնաբերել, որը կարող է հայտնվել հենց նահանգում, գրում է NYT-ը:
Ենթադրվում է, որ CAL.20C նոր մուտացիան կարող էր առաջանալ դեռեւս հուլիսին, սակայն տվյալ շտամը չի դրսեւորվել մինչեւ նոյեմբեր: Ապա այն սկսել է ակտիվորեն տարածվել, եւ, համաձայն հետազոտության, հենց այդ տեսակն է հայտնաբերվել նմուշների կեսից շատի մեջ, որոնք վերցվել են հունվարի 13-ին Լոս Անջելեսի լաբորատորիաներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: