Կոնստանտին Զատուլինը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում օգնել Ղարաբաղի բնակիչներին
Ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում օգնել Ղարաբաղի, Դոնբասի, Մերձդնեստրի բնակիչներին:
«Երեկվանից սկսվել է Ռուսաստանի Դաշնությունում զանգվածային պատվաստումը: Կարծում եմ՝ պետք է ԱՊՀ գործերով հանձնաժողովին եւ առողջապահական հարցերի հանձնաժողովին հանձնարարել կառավարությունից հետաքրքրվել, թե ինչ ժամկետում, ինչ ծավալով կարող են պատվաստումներ անցկացնել Դոնեցկում եւ Լուգանսկում, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում, որի պատասխանատվության գոտում մեր խաղաղապահ զորախումբն է տեղակայված: Այդ մարդկանց մեզնից բացի ոչ ոք չի օգնում»,-ասել է նա: