Երևան, 23.Ապրիլ.2024, 00:00 |
Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ...

Իր գործունեությունն է սկսել ԿԶՆԱԿ հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն. ԿԳՄՍՆ

Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Նորաստեղծ հիմնադրամը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության և մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները, որոնց բացն ակնհայտ էր ոլորտում հատկապես «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո:

Նոր համակարգի առավելությունը ճկունությունն է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` նորաստեղծ հիմնադրամի առաջնային խնդիրը կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակումն է: Հանրակրթության բնագավառում նոր մոդելների մշակման գործընթացը, ինչպես փոխնախարարն է նշում, վերաբերելու է դպրոցների կառավարմանը և հանրակրթության բովանդակությանը:

«ԿԶՆԱԿ-ն ունենալու է հանրակրթության ոլորտի կառավարման մոդելների վերլուծության, ինչպես նաև արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու գործառույթ: Հանրակրթության ոլորտի ֆինանսավորման վերլուծությունը և բարելավմանը միտված առաջարկների մշակումը ևս նոր կառույցի խնդիրներից են: Շատ մեծ կարևորություն է տրվում կրթության բովանդակության մշակմանը, ինչն ուղղված կլինի չափորոշիչների և ուսումնական ծրագրերի վերլուծությանը, նորերի մշակմանը»,- փաստեց Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ նորաստեղծ հիմնադրամը կզբաղվի նաև հանրակրթական համակարգի վարչական և մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման արդյունավետության գնահատմամբ ու վերլուծությամբ:

Մասնագիտական փորձաքննությունների իրականացումը ևս ԿԶՆԱԿ-ի առաջնային խնդիրներից է. այն իրականացվելու է նոր մոդելով, որը սկզբունքորեն տարբերվում է նախկին Կրթության ազգային ինստիտուտի իրականացրած նույնանուն գործից:

«Եթե Կրթության ազգային ինստիտուտում կային առանձին բաժիններ` ըստ առարկաների, ապա ԿԶՆԱԿ-ում նույն մոտեցման կիրառումից խուսափել ենք: Փորձել ենք ներդնել ավելի բաց ու ճկուն մոդել. ԿԶՆԱԿ-ն ունի առանձին վարչություն, որի վրա դրված է փորձաքննությունների իրականացման չափանիշները մշակելու և այդ գործընթացը համակարգելու պարտավորություն: Առարկայական մասնագետներն էլ, որոնք պետք է իրականացնեն բուն փորձաքննությունը, կներգրավվեն որպես փորձագետներ: Այսինքն` ըստ առարկայական ուղղությունների կունենանք փորձագետների շտեմարան, որտեղից, ըստ անհրաժեշտության, կոնկրետ փորձաքննության համար կներգրավենք համապատասխան մասնագետին»,- նշեց Ժ. Անդրեասյանը: Նրա համոզմամբ` նոր մոդելը փորձագիտական ներուժը հնարավորինս ամբողջական և լիարժեք օգտագործելու, քարացած մոտեցումներից խուսափելու և առավել ճկուն ու ստեղծագործ միջավայր ապահովելու հնարավորություն կտա:

Ուսուցիչների վերապատրաստման ծավալուն աշխատանքներ` 2021 թվականին

Մասնագիտական զարգացմանը նպաստելը նորաստեղծ ԿԶՆԱԿ-ի մյուս գլխավոր խնդիրն է: Նախարարի տեղակալի խոսքով` այս պարագայում ևս ԿԶՆԱԿ-ի հիմնական գործառույթը լինելու է վերապատրաստման մեթոդաբանության մշակումը և համակարգումը, իսկ ուսուցիչների բուն վերապատրաստումը, որը պարտադիր նախապայման է ատեստավորման համար, իրականացնելու են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները: Համապատասխան կարգերն արդեն մշակվել են, դրվել են հանրային քննարկման և առաջիկայում կհաստատվեն:

Ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստման երաշխավորության մշակված ու հաստատման փուլում գտնվող կարգերում նոր մոտեցումներ են որդեգրվել: Մասնավորապես կերաշխավորվեն ոչ միայն կազմակերպությունները, այլև դասընթացները: Այսինքն` ուսուցիչը ոչ միայն վերապատրաստող կազմակերպություն, այլև համապատասխան դասընթաց ընտրելու հնարավորություն կունենա:

«Կլինեն սահմանված կրեդիտներ, ուսուցիչը կտեղեկանա, թե տվյալ դասընթացն ինչ կրեդիտներ է ապահովում իր համար և, ըստ այդմ, կկատարի ընտրություն»,- պարզաբանեց նախարարի տեղակալը:

2021 թվականին ուսուցիչների պարտադիր վերապատրաստման և ատեստավորման ծավալուն աշխատանքներ են նախատեսվում` հաշվի առնելով, որ վերջին երկու տարիներին՝ ԿԱԻ-ի լուծարումից հետո, նշված գործընթացը կասեցված է եղել:

Ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացում

Մյուս նորությունն ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացումն է: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ այժմ մշակվում է գործընթացի թվայնացման ընթացակարգը: Հիմնական մոտեցումը հետևյալն է. ուսուցիչը ատեստացիա կանցնի` վերապատրաստումների ժամանակ ստացած հավաստագրերն ու վկայականները ներբեռնելով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակ: Որպես վերապատրաստման բաղադրիչ՝ ներառվել է նաև ուսուցիչների՝ նախագծեր ներկայացնելու հմտությունը, սահմանվել է անցողիկ միավորների շեմ` պարտադիր ատեստավորման համար: Փոխնախարարի հավաստմամբ` վերապատրաստման համակարգն այժմ բովանդակային վերափոխման փուլում է գտնվում, այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է Բրիտանական խորհրդի և այլ տեղական ու միջազգային կառույցների հետ: Նախատեսվում են ուսուցիչների համաժողովներ, քննարկումների այլ հարթակներ:

«Մեր կարևոր խնդիրը մասնագիտական դաշտին ազդակներ հաղորդելն է, որ պետությունն իրենց հետ համագործակցություն է ակնկալում: Համագործակցության արդյունավետ միջավայրի ձևավորումը մեր գերակա նպատակն է»,- նշեց Ժ. Անդրեասյանը: Նրա խոսքով` քննարկվում է նաև ԿԱԻ-ի նախկին մասնագիտական ամսագրերի թողարկման հարցը (ամենայն հավանականությամբ՝ էլեկտրոնային ձևաչափով):

ԿԱԻ-ի նախկին աշխատակիցներին կտրվի առավելություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն գրանցված է, և առաջիկայում նախատեսվում է աշխատակազմի համալրման գործընթացը: Մոտ յոթ տասնյակ հաստիք ունեցող նոր կառույցի բոլոր աշխատակիցներն ընտրվելու են մրցույթով: Ընտրության ժամանակ մասնակիցների՝ հավասար միավորներ հավաքելու դեպքում առավելությունը տրվելու է նախկին Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) աշխատակիցներին: Բացի դրանից` ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԿԱԻ-ի ներկայացուցիչն ընդգրկված կլինի բոլոր պաշտոնների մրցութային հանձնաժողովներում: Ժ. Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մինչև մրցույթ հայտարարելը նախատեսված կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով նշանակվել է ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

ԿԶՆԱԿ հիմնադրամը ձևավորվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի վերակազմակերպման միջոցով` համաձայն հոգաբարձուների խորհրդի որոշման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նորաստեղծ հիմնադրամի կազմում գործելու են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը և «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը»:

ԿԶՆԱԿ-ի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ ԿԳՄՍ նախարարն է: Խորհրդի կազմում ներառված են տարբեր պետական գերատեսչությունների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

 

դիտվել է 133 անգամ
Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan