Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. 200 խախտում. 4 վարորդ եղել է ոչ սթափ
Հանգստյան օրերին, հունվարի 16-ին եւ 17-ին, ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը եւ մարզերը սպասարկող 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակների ծառայողները, ՃՊԾ բաժնի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում, Արարատի ու Սյունիքի մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթեւեկության կանոնների շուրջ 200 խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 16 մեքենա։
Չորս վարորդ եղել է ոչ սթափ վիճակում, 6-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 5, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 39, թաղանթապատված դիմապակիով՝ 38, առանց համարանիշերի՝ 2, փոխարինված համարանիշերով՝ 1 տրանսպորտային միջոց։
Ճանապարհային ոստիկանության նմանօրինակ ուժեղացված ծառայությունները շարունակական են։
Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։