Dr. Dre-ն դուրս է գրվել հիվանդանոցից
Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ն (իրական անունը՝ Անդրե Ռոմել Յանգ) դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում անևրիզմայի (զարկերակալայնանք) դեմ, հաղորդում է BBC-ն։
«Շնորհակալություն իմ ընտանիքին, ընկերներին և երկրպագուներին իրենց հետաքրքրության և բարեմաղթանքների համար: Ես լավ եմ զգում և իմ բժշկական թիմն ինձ գերազանց խնամում է: Ես շուտով դուրս կգամ հիվանդանոցից և տուն կվերադառնամ»,- օրերս Instagram-ում գրել էր երաժիշտը։
55-ամյա Dr. Dre-ն հունվարի սկզբին տեղափոխվել է Լոս Անջելեսի Cedars-Sinai հիվանդանոց:
Dr. Dre-ն համարվում է ամերիկյան ռեփի կարևորագույն դեմքերից մեկը։ Նա «Գրեմմի»-ի յոթ մրցանակների դափնեկիր է։