Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից:
Այս մասին Tert.am–ի տեղեկությունը հաստատեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Նա նաև նշեց, որ այլ անձի այս պաշտոնում նշանակելու հետ կապված այս պահին առաջարկ չի ստացվել։
Սակայն այլ լրատվամիջոցներ, այդ թվում News.am լրատվականը, նշում են, որ առաջարկվել է նախարարի պաշտոնում նշանակել առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին: