Սլովակիան գործարկում է երկրի փաստացի բոլոր քաղաքացիների կորոնավիրուսի թեստավորման նախագիծ
Սլովակիան գործարկում է երկրի փաստացի բոլոր քաղաքացիներին 9 օրում թեստավորելու նախագիծ, փոխանցում է AP-ն:
Կառավարությունը հույս ունի, որ համազգային թեստավորումը կարագացնի ապաքինման գործընթացը, սովորողներին թույլ կտա փետրվարին վերադառնալ դպրոց, կօգնի առողջապահության համակարգին եւ կմեղմի սահմանափակումները, որոնք տնտեսության վնաս են հասնում:
Համազգային թեստավորումը սկսվելու է երկուշաբթի եւ ավարտվելու է հունվարի 26-ին: Այն պարտադիր չէ, բայց մարդիկ, ովքեր ցանկանում են աշխատանքի գնալ, հունվարի 27-ից սկսած պետք է հանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ:
Ծննդյան տոներից առաջ Սլովակիան խիստ մեկուսացում էր մտցրել, որը ներառում էր շուրջօրյա պաետային ժամ:
Երկրում, որը 5,4 մլն բնակչություն ունի, վիրուսի հետեւանքով մահացել է 3500 մարդ: