Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 մեքենա, այդ թվում Աբովյան, Ապարան քաղաքներում, Ապարան-Սարալանջ ճանապարհին
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 16-ից 17-ն 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ջրամբար գյուղում, Ճարճակիս գյուղում, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա: