Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին:
Ինդոնեզական Արևմտյան Սուլավեսի նահանգի իշխանությունները երկրաշարժից հետո արտակարգ դրություն են հայտարարել շրջանում: Տարերային աղետների դեմ պայքարի վարչության ղեկավար Դոնի Մոնարդոն հայտարարել է, որ արտակարգ դրությունը կարող են չեղարկել առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում:
Վարչությունը 4 մլրդ ինդոնեզական ռուպի (ավելի քան $284 000) է հատկացրել նահանգի իշխանություններին՝ երակրաշարժի հետևանքները հաղթահարելու համար:
Հիշեցնենք, որ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկարաշարժն Ինդոնեզիայում տեղի է ունեցել Մամուջու քաղաքի մոտակայքում ուրբաթ երեկոյան: Մոտ 15 000 բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները: Ավելի վաղ հաղորդվում էր երկրաշարժի հետևանքով 56 զոհի մասին: