Երևան-Արմավիր ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 17:50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 հատվածում բախվել են Porsche Cayenne և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել նշված բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են: