Նավալնին վերադառնում է Ռուսաստան. նրան նկատել են Բեռլինի օդանավակայանում՝ ինքնաթիռ նստելիս
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կիրակի վերադառնում է Մոսկվա: Ինչպես փոխանցում է BBC News-ը, նրան նկատել են օդանավ բարձրանալիս Բեռլինում տեղի ժամանակով 15:30-ին (երևանյան՝ 18:30):
44-ամյա Նավալնիին հայրենիքում ձերբակալություն է սպասվում վերադառնալուն պես: Նշվում է, որ մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանում հավելյալ ոստիկանական ուժեր են հավաքվել: Բացի այդ օդանավակայանի ներսում մետաղական արգելապատնեշներ են տեղակայվել:
Նավալնիի ներկայացուցիչ Կիրա Յարմիշը սոցցանցում գրառում է արել՝ հաստատելով, որ Նավալնին վերադառնում է: