Ավստրիայի կանցլերը հայտարարել է մինչեւ փետրվարի 7-ը կոշտ կարանտինը երկարաձգելու մասին
Ավստրիան երկարաձգում է մինչեւ հունվարի 24-ը սահմանված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված կոշտ կարանտինը եւ միտված է փետրվարի 8-ից սկսել թուլացման ուղղությամբ առաջին քայլերը, կիրակի հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք փորձագետների եւ շրջանների ղեկավարների հետ միասին որոշել ենք, որ Մեծ Բրիտանիայից եւ ՀԱՀ-ից նոր մուտացիաներով վարակվելու բարձր ռիսկի պատճառով պետք է սահմանենք խստացումներ,-հայտարարել է Կուրցը:-Մենք պետք է տեղեկացնենք ձեզ, որ անհրաժեշտ է երկարաձգել լոքդաունը՝ ներառյալ փողոց դուրս գալու սահմանափակումները
Ինչպես հայտնել է Կուրցը, կարանտինի աստիճանաբար դուրս գալու միտում կա փետրվարի 8-ից՝ բացելով առեւտրի կենտրոնները, սպասարկման ոլորտը, դպրոցները, թանգարանները: Կուրցը խորհուրդ է տվել բնակչությանը սովորական բժշկական դիմակներ կրելու փոխարեն հասարակական վայրերում կրել FFP2 դասի պրոֆեսիոնալ ռեսպիրատոր դիմակներ, հայտարարել է նվազագույն հեռավորությունը մինչեւ 2 մետր հասցնելու որոշման մասին եւ կոչ արել գործատուներին առավելագույնս հեռավար աշխատել: Հանրային սննդի ձեռնարկություններն ու հյուրանոցները փակ կմնան մինչեւ փետրվարի վերջ:
Կիրակի օրվա դրությամբ Ավստրիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 393 778 մարդ, որոնցից 369 218-ն ապաքինվել է, 7 082-ը՝ մահացել: Ինչպես հայտնել է Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը, Եվրոպայում կորոնավիրուսի համավարակի ամենաբարդ փուլը սպասվում է մինչեւ Զատկի տոնը (կաթոլիկ եկեղեցին 2021 թվականին Զատիկը տոնում է ապրիլի 4-ին):
Որոշակի փոփոխություններով լոքդաունն Ավստրիայում գործում է նոյեմբերի 3-ից: Դեկտեմբերի 26-ից մինչեւ հունվարի 24-ը սահմանվել է կոշտ լոքդաուն, որի շրջանակում փակվել են առեւտրի կենտրոնները, մշակույթի հաստատությունները, սպասարկման ոլորտի եւ հանրային սննդի ձեռնարկությունները: Ավստրիայում առաջին կոշտ լոքդաունը սահմանվել էր անցած տարի ապրիլին: