Ռուսաստանը մտադիր է պատասխանել ԱՄՆ-ում խոսքի ազատության առնչությամբ. Մարիա Զախարովա
Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել ԱՄՆ-ում խոսքի ազատության խախտումների առիթով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այդ մասին կիրակի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում «Կիրակին Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ:
«Հավատացեք, ամեն ինչ առջեւում է,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ժամանակն է բողոքն արտահայտել ԱՄՆ-ում խոսքի ազատությունը խախտելու առնչությամբ:-Ամեն ինչ կլինի, պատրաստվում ենք»: