Կորոնավարակակիրների թիվն աշխարհում վերջին մեկ օրում ավելացել է ավելի քան 688 հազարով
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին մեկ օրում աշխարհում ավելացել է 688 015-ով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ ներկայացնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, որոնց համաձայն՝ կորոնավարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել 92,5 մլն-ը:
Ինչպես հաղորդվում է, որ մահվան ելքով դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 14 718-ով՝ գերազանցելով 2 մլն-ը:
ԱՀԿ վիճակագրությունը հաշվի է առնում երկրների կառավարությունների կողմից տրամադրված պաշտոնական տվյալները:
Նշվում է, որ վերջին մեկ օրում արձանագրված վարակման դեպքերի 54 տոկոսը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկային (373 931), երկրորդ տեղում է Եվրոպայի տարածաշրջանը (219 615), երրորդում՝ Հարավարևելյան Ասիան (30 500):