Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ավտոերթը (տեսանյութ)
«Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությամբ այսօր Արշակունյաց պողոտայից մեկնարկել է ավտոերթ։ Ակցիայի մասնակիցները ժամը 14։00-ին կհասնեն Հանրապետության հրապարակ։
Ակցիայի մասնակիցները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։
«Հայրենիքի փրկության շարժմանը» միացած քաղաքական ուժերը Փաշինյանի հրաժարականի հարցը բարձրացրել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որով Ադրբեջանին անցամ Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: