Կապիտոլիումի հսկիչ-անցագրային կետում ոստիկանները ատրճանակ ու 500 փամփուշտ ունեցող տղամարդու են ձերբակալել
Ոստիկանները Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի մերձակայքում, զինված տղամարդու են բերման ենթարկել, որը փորձել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի տարածք ներթափանցել, հաղորդում է РБК-ն:
Վիրջինիայի բնակիչը՝ Ուեսլի Ալան Բիլերը, ավտոմեքենայով մոտեցել է Կապիտոլիումի մուտքի մոտ գտնվող հսկիչ-անցագրային կետին, բայց նրա մուտքի թույլտվությունը չի գործել: Երբ իրավապահները հարցրել են՝ արդյոք ունի զենք, Բիլերը հայտնել է, որ ավտոմեքենայում «Glock» տեսակի ատրճանակ կա: Ոստիկանները գտել են ատրճանակը՝ ավելի քան 500 փամփուշտով:
Տղամարդուն ապօրինի զենք-զինամթերք կրելու համար ձերբակալել են: