Հնդկաստանում մեկնարկել են հակակորոնավիրուսային լայնածավալ պատվաստումները
Այսօրվանից Հնդկաստանի ողջ տարածքում մեկնարկել են հակակորոնավիրուսային լայնածավալ պատվաստումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատվաստման ծրագիրը նախաձեռնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
«Պատվաստանյութ մշակելու համար սովորաբար անհրաժեշտ են շատ տարիներ, բայց այսքան կարճ ժամանակահատվածում «Պատրաստված է Հնդկաստանում» ծրագրի շրջանակներում ներկայացված է ոչ թե մեկ, այլ երկու պատվաստանյութ: Միևնույն ժամանակ մյուս պատվաստանյութերի ստեղծման աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով», - ասել է Մոդին:
Այնուամենայնիվ, պաշտոնյան նույնիսկ պատվաստումից հետո կոչ է արել չմոռանալ դիմակներ կրելը և պահպանել սոցիալական հեռավորությունը:
Մեջբերելով մասնագետների խոսքերը՝ Մոդին շեշտել է, որ պատվաստանյութի երկու դեղաչափերի ներարկումները կարող են իրարից նույնիսկ մեկ ամիս տարբերությամբ իրականացվել: