15 տարվա ընթացքում առաջին անգամ Պաղեստինում կանցկացվեն համընդհանուր ընտրություններ
Վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ Պաղեստինում կանցկացվեն համընդհանուր ընտրություններ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը: Այս մասին հայտնում է WAFA գործակալությունը:
Հրամանագրի համաձայն՝ օրենսդիր ժողովի ընտրությունները կկայանան այս տարվա մայիսի 22-ին, իսկ նախագահական ընտրությունները՝ հուլիսի 31-ին:
Նշվում է՝ երկրի օրենսդիր ժողովի ընտրություններից հետո կձևավորվի 120 տեղանոց խորհրդարան: Քվեարկությունը կանցկացվի ինչպես Հորդանան գետի Արևմտյան ափին, այնպես էլ Գազայի հատվածում: