Ադրբեջանը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն
Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն, այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Նա նշել է, թե հայկական կողմին փոխանցված դիերն անճանաչելի են։ «Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», - ասաց Թադևոսյանը։
Այսօր որոնողական աշխատանքներն իրականացվելու են Հադրութի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով։