Բայդենի երդմնակալության արարողության փորձը հետաձգվել է անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության փորձը հետաձգվել է անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր երկու աղբյուրներին: Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ փորձը հետաձգվել է մինչեւ երկուշաբթի:
Կապիտոլիումի շուրջ անվտանգությունն ուժեղացվել է հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության նախաշեմին:
Ակնկալվում է, որ Ազգային գվարդիայի ավելի քան 20 000 զինծառայող կներգրավվի միջոցառման անվտանգության ապահովման համար:
ՀԴԲ-ն հայտնել է, որ զինված ցույցերի հավանականությունը մեծ է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի ողջ տարածքում:
ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյն ասել է, որ բյուրոն ֆիքսում է ակտիվ քննարկումներ համացանցում Բայդենի երդմնակալության օրը պոտենցիալ բռնության մասին: